10 օգոստոսի 2018 - 17:38 AMT
Ադրբեջանական բանկերը սահմանափակել են դոլարի վաճառքը

Ադրբեջանական բանկերը սահմանափակել են դոլարի վաճառքը: «Ադրբեջանի բանկերի ասոցիացիայի» հասարակական կազմակերպության նախագահ Զաքիր Նուրիևը, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, ասել է, որ քանակային սահմանափակումն առաջին հերթին ուղղված է սպեկուլյացիայի կանխարգելմանը փոխարժեքի շուկայում, հայտնում է minval.az-ը:

«Որոշ վերավաճառողներ մեծ քանակությամբ դոլար են գնում և հետո վաճառում բարձր գնով, իսկ դա լարվածություն է առաջացնում շուկայում: Ինչո՞ւ պետք է շարքային քաղաքացին միանգամից 100,000 դոլար գնի: Այդ պատճառով էլ կանխիկ դոլարի վաճառքի սահմանափակում է արվում: Անկանխիկ վաճառքին դա չի վերաբերում»,-ասել է Նուրիևը: