10 օգոստոսի 2018 - 18:14 AMT
Սևանում հայ-բելառուսական բարեկամության այգի է հիմնվել. Բելառուսից մի քանի հազար սոճի է տնկվել

Սևան ազգային պարկում հայ-բելառուսական բարեկամության այգի է հիմնվել, որտեղ Բելառուսից բերված մի քանի հազար սոճի է տնկվել։ ՀՀՏնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանտեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, այս մասին նշվել է նախարար Արծվի Միասյանի ևՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ հանդիպմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաևմի շարք բիզնես-ծրագրերի գործարկման տարբերակներ, անդրադարձ է եղել ներդրումների խթանման, թեթև արդյունաբերության, որակի ենթակառուցվածքների, ստանդարտացման ոլորտներում փոխգործակցության, փորձի փոխանակման հնարավորությունների մասին։

Նշվել է հայ-բելառուսական գործարար ասոցիացիաների ստեղծման անհրաժեշտությունը, որը երկուստեք կակտիվացնի բիզնես կապերը։ Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի օրակարգային հարցերին և Երևանում նախանշվող հերթական նիստի աշխատանքներին։