ՀՀ ԿԱ քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է Երևանի մետրոպոլիտենի զարգացման հարցը. համաձայն մշակվող նախագծի, շահագործման կհանձնվի երկու՝ «Սասունցի Դավիթ» և «Զորավար Անդրանիկ» կայարանների միջև «Սուրմալու» նոր կայարանը, հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այն հնարավորություն կտա «Սուրմալու», «Փեթակ» առևտրի կենտրոններն ու Սևան փողոցն ապահովել այլընտրանքային քաղաքային փոխադրամիջոցով, ինչն էլ կնպաստի տվյալ տարածքների տրանսպորտային բեռնաթափմանը:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը նշել է, որ մետրոպոլիտենի զարգացումը Երևանի համար ունի ռազմավարական նշանակություն: