11 օգոստոսի 2018 - 13:24 AMT
Ջուջևան - Նոյեմբերյան ճանապարհը կնորոգվի

Տավուշի մարզի Ջուջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածը կնորոգվի, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Աշխատանքային այցով մարզում գտնվող ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գործադիրն առաջնահերթ զբաղվելու է այն համայնքների ճանապարհներով։ Վարչապետը հավելել է նաև, որ անհրաժեշտ է քաջալերել աշխատանքը մարզերում։

«Մարդկանց մտածողության մեջ պետք է փոխել մտածելակերպը, որ պետք է չաշխատել և նպաստ ստանալ, այլ պետք է աշխատել՝ նպաստ ստացողի ցուցակից դուրս գալու համար», - ասել է Փաշինյանը։

Օգոստոսի 10-ին մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ։