11 օգոստոսի 2018 - 15:47 AMT
ՀՀ քաղաքացին Իրանից Արաքսով ապօրինի հատել է Արցախի սահմանը

Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազությունից օգոստոսի 10-ին ստացվել է ձև 1 վիճակագրական քարտն այն մասին, որ օգոստոսի 5-ին ժամը 22:35-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի Ծոփաձոր սահմանամերձ գյուղի մոտ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուղեկալի կողմից հայտնաբերվել և ԱՀ ԱԱԾ բերման է ենթարկվել ՀՀ քաղաքացի:

Բերման ենթարկվածը ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում հաշվառված, ազգությամբ եզդի, 1988թ. ծնված Ա.Ա-ն, ով Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից առանց սահմանված փաստաթղթերի Արաքս գետով ապօրինի հատել է Արցախի Հանրապետության սահմանը, հայտնել է Արցախի հանրապետության ոստիկանությունը: