Օգոստոսի 12-ին Նախիջևանի սահմանին վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Իսրաֆիլով Սամիթ Ադալյաթօղլուն, հայտնում է ադրբեջանական Vzglyad.az-ը:
Աղբյուրի պնդմամբ, զինվորը վիրավորվել է հայկական կողմի կրակից: Նշվում է, որ վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ համացանցում հրապարակումներ եղան, որոնց համաձայն Նախիջևանի ուղղությամբ, մասնավորապես, Արենի գյուղի հատվածում նոր, բարձրադիր ադրբեջանական դիրքեր են հայտնվել: Նաև լուսանկարներ են հրապարակվել:
ՀՀ պաշտպանության նախարար դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Նախիջևանում ՀՀ հետ սահմանակից տարածքում, ադրբեջանցիների ԶՈւ դիրքերի տեղաշարժի հետ կապված ոչ մի մտահոգություն չունի, քանի որ իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է: