13 օգոստոսի 2018 - 13:54 AMT
Գյուղացուն հակակարկտային ցանցի գնման համար 2%-ով, 7 տարով սուբսիդավորված վարկեր կտրամադրվեն

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նախաձեռնել է կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարար Արթուր Խաչատրյանը:

«Ծրագրի շրջանակում տնտեսավարողներին խաղողի և պտղատու այգիների հակակարկտային ցանցերի ձեռքբերման համար տրամադրվում են 7 տարի մարման ժամկետով, 2% տոկոսադրույքով սուբսիդավորված վարկեր: Շուտով Հայաստանում կսկսի աշխատել իտալական տեխնոլոգիաներվ աշխատող կարկտապաշտպան ցանցեր արտադրող գործարանը։ Վստահ եմ, որ գներն ավելի ցածր կլինեն քան ներմուծվող ցանցերինը», - գրել է նախարարը:

Ավելի վաղ, ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ կառավարությունը հետևողականորեն աշխատելու է 2019-ին գյուղացիական տնտեսությունների ապահովագրության համակարգ ներդնելու ուղղությամբ: