13 օգոստոսի 2018 - 16:45 AMT
Մհեր Մարգարյանը՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մհեր Մարգարյանը նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Մհեր Մարգարյանին նշանակել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)»,- նշված է նախագահի հրամանագրում:

Մարգարյանն այդ պաշտոնում փոխարինել է ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանին: