ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը նշել է, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը շահագրգիռ է Մարտի 1-ը բացահայտմամբ, հայտնում է «Ա1+»-ը:
Ըստ նրա, Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանողները նպաստում են կատարված հանցագործությունները կոծկելուն:
«Սա հանցագործություն էր մարդկության նկատմամաբ, պատմության մեջ ընդամենը 5-6 դեպք կա, երբ նախկին ղեկավարին ձերբակալում են հանցագործության համար: Մենք պատրաստ ենք ՀՔԾ-ին աջակցել մեր նյութերով: Մեզանից շատերը հիմա գնում են եւ վկայություն են տալիս: Նրանք մեղադրողի կարգավիճակից արդեն դառնում են տուժող», - նշել է Մանուկյանը՝ հավելելով, որ 10 հոգու սպանողներին բացահայտելն «ամենահեշտն է, կա կրակոցների և կրակվածների տեղերը»:
Օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը. նա ազատ է արձակվել: Նրա խափանման միջոցը փոխելու համար երկու միջնորդություն էր ներկայացվել՝ ՀՀ ԱԺ 45 պատգամավորի երաշխավորությունը և Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի՝ գրավի դիմաց նրան ազատելու պահանջը: