14 օգոստոսի 2018 - 11:55 AMT
Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացու հարցն ԱԳՆ օրակարգում է

Չպարզված հանգամանքներում Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հարցը ՀՀ ԱԳՆ օրակարգում է: Aysor.am-ի փոխանցմամբ. այս լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԳՆ մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:

«Այս ուղղությամբ շարունակվում են ինտենսիվ աշխատանքները: Օրերս այդ հարցին անդրադարձել է նաև ՀՀ վարչապետը: Մենք շարունակում ենք ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները մեր քաղաքացուն անվտանգ և որքան հնարավոր է շուտ հայրենիք վերադարձնելու համար», - ասել է Աննա Նաղդալյանը:

Հուլիսի 15-ին Ադրբեջանում է հայտնվել ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանը (1984 թ.):