15 օգոստոսի 2018 - 12:52 AMT
Ապրիլ-հունիսին 370 մարդ հայկական անձնագիր է ստացել

2018 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում օտար երկրներում ազգությամբ հայ 370 մարդ հայկական անձնագիր է ստացել: Այս մասին նշված է ՀՀ կառավարության օգոսոտոսի 16-ի նիստի օրակարգում ընդգրկված ՀՀ 2018 թվականի պետական բյուջեում լրացումների վերաբերյալ նախագծում:

Նշվում է, որ տրամադրվել է օտար պետություններում վավերական 370 անձնագիր, որոնց համար պետական տուրք չի գանձվել:

Անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում (87 գործ), Հալեպում (269 գործ), Բաղդադում (14 գործ), գտնվող ՀՀ դեսպանություններում` ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար: