15 օգոստոսի 2018 - 14:26 AMT
Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հետ է կանչվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով Բելառուսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը զբաղեցրած պաշտոնից հետ է կանչվել: ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ, համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Օլեգ Եսայանին հետ կանչել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից», - մասնավորապես նշվում է հրամանագրում:

Օլեգ Եսայանը Բելառուսում ՀՀ դեսպան է նշանակվել 2017 թվականի մարտի 23-ին: