15 օգոստոսի 2018 - 15:39 AMT
Արմեն Ղևոնդյանը՝ Բելառուսում ՀՀ դեսպան

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Ղևոնդյանին Բելառուսում Հայաստանի դեսպան նշանակելու մասին: Հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Արմեն Ղևոնդյանին նշանակել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մինսկ)», - նշված է հրամանում:

Ղևոնդյանը նշանակվել է նաև Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով Բելառուսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը զբաղեցրած պաշտոնից հետ է կանչվել: