7 մայիսի 2008 - 21:06 AMT
Բաքուն միշտ է ընկալել իր էներգետիկ ռեսուրսներ որպես լրացուցիչ քաղաքական լծակ
«Բաքուն միշտ է ընկալել իր էներգետիկ ռեսուրսներն ու էներգահաղորդակցային նախագծերը որպես լրացուցիչ քաղաքական լծակ Ղարաբաղի հարցում իր քաղաքական գործընկերներից առավելագույնը ստանալու եւ տարածաշրջանում Ադրբեջանի ազդեցությունն ավելացնելու համար»,- PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է «Միտք» վերլուծական կենտրոնի նախագահ, պատմական գիտությունների թեկնածու Էդուարդ Աբրահամյանը: Ըստ նրա, Բաքուն մինչ այժմ առավեագույնս չի օգտագործել էներգակիրների շահարկումը Արեւմուտքի հանդեպ: Ավելին, շատ արեւմտյան պետությունների համար նա ընկալվում որոպես միակ երկիր, որ կարող է էներգակիրներ առաքել շրջանցելով Ռուսաստանը, եւ հաճախ Ադրբեջանի «քմահաճույքները» կարող են բավարարվել, չնայածա դա անցանկալի է: «Ավելին, նոր քննարկվող էներգահաղորդակցային նախագծերում, ինչպիսին է NABUCCO-ն, պաշտոնական Բաքուն ամեն կերպք փորձում է առավելագույն շահը ստանալ` կարեւոր խաղացող` էներգետիկ խաչմերուկը դառնալով Եվրասիայում` Հայաստանից վերջնականապես առաջ անցնելու համար արտաքին քաղաքական ոլորտում»,- ընդգծել է հայ փորձագետը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ