16 օգոստոսի 2018 - 14:17 AMT
2019-ից Շիրակի կարտոֆիլն ու հացահատիկը կարկուտից և ցրտահարությունից կապահովագրվեն

2019 թվականից Շիրակի մարզում աճեցրած կարտոֆիլն ու հացահատիկը կապահովագրվեն կարկուտից և ցրտահարությունից. մարզն ընդգրկվել է գյուղապահովագրության փորձնական ծրագրում, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 15-ին մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում եղել է Ազատան համայնքում, որտեղ գտնվում են օգոստոսի 8-ին կարկուտից տուժած ցանքատարածությունները:

Համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանի խոսքով՝ Ազատանում մոտ 800 հա տարածք է վնասվել, հիմնականում կարտոֆիլի, բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածություններ։ Կարկուտից փրկվել է հացահատիկը, որի բերքահավաքը շուրջ 99 տոկոսով ավարտվել էր։