16 օգոստոսի 2018 - 16:39 AMT
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ-ի շրջանակում գործակցությանն առնչվող հարցեր, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկվել են երկկողմ օրակարգի որոշ հարցեր, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում՝ մասնավորապես ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեղադրյալ է ներգրավվել Մարտի 1-ի գործով: Հայակական կողմի նախաձեռնությամբ սկսվել է կառույցի գլխավոր քարտուղարին փոխելու գործընթացը: