16 օգոստոսի 2018 - 16:59 AMT
Քոչարյան. Համարեք, որ վերադարձել եմ քաղաքականություն

Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքը վերդարձել է քաղաքականություն:

Հարցին, թե վերադառնում է արդյոք նա քաղաքականություն, թե՝ ոչ, Քոչարյանը պատասխանել է՝ «համարեք, որ վերադարձել եմ»:

Ավելի վաղ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել զինված ուժերի ներգրավմամբ Սահմանադրական կարգը տապալելու համար: