17 օգոստոսի 2018 - 16:03 AMT
Արցախից ավելի քան 1000 մարդ է եկել Երևան՝ Փաշինյանի հանրահավաքին մասնակցելու

Օգոստոսի 17-ին, ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին, հայտնում է «Արցախպրեսը»:

«Հանուն Արցախի» երիտասարդական, հասարակական կազմակերպության նախագահ Գոռ Բալասանյանի խոսքով, հանրահավաքին կմասնակցեն երիտասարդներ Արցախի տարբեր շրջաններից:

Օգոստոսի 17-ին՝ ժամը 18:30-ին, Հանրապետության հրապարակում կմեկնարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության գործունեության 100 օրն ամփոփող հանրահավաք: