ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը և Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը քննարկել են CITIC չինական ընկերության կողմից Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման ծրագիրը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նախարար Գրիգորյանի՝ Չինաստան կատարած այցի շրջանակում ձեռքբերված պայմանավորավածությունների վերաբերյալ: Այդ համատեքստում անդրադարձ է եղել Hanergy խոշորագույն ընկերության կողմից արևային լուսաթաղանթների արտադրություն հիմնելու նախագծին։
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը երկու երկրների միջև համատեղ ծրագրերի իրականացման գործընթացում ջանքերը մեկտեղելու համար, քննարկել էներգետիկայի և ենթակառուցվածքների բնագավառներում հայ-չինական գործակցության այլ հարցեր։