20 օգոստոսի 2018 - 10:35 AMT
Օգոստոսի 21-ից շոգելու է

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ օգոստոսի 21-ից հետո շոգելու է:

«Վերջին երկու օրերին տեղացող առատ անձրևների պատճառով շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ ամառը վերջացավ: Օգոստոսի 21-ից հետո բավականին տևական ժամանակ դեռ շոգելու ենք», - գրել է նա:

Օգոստոսի 19-ին շրջանների մեծ մասում, 20-22-ի երեկոյան ժամերին՝ հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 21-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով: