20 օգոստոսի 2018 - 13:57 AMT
Աբրահամյանի վարորդին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդ Ամբիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել: «Հայկական ժամանակի» փոխանցմամբ, այս մասին հայտնել է Հատուկ քննչական ծառայությունը:

Նրան մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար, խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:

Ավելի վաղ, Մարտի 1-ի գործով խուզարկություն է անցկացվել փաստացի Հովիկ Աբրահամյանին պատկանող՝ Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում, որտեղ հայտնաբերվեր էր ապօրինի զենքժ-զինամթերք: Ձերբակալվել էին Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանն ու Ամբիկ Գևորգյանը: