20 օգոստոսի 2018 - 15:10 AMT
Հունվար-հուլիսին տնտեսական ակտիվությունն աճել է 9,3%-ով

2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 9,3%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, ընթացիկ տարվա հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գրանցվել է տնտեսական ակտիվության երկնիշ՝ 11,1%-անոց աճ:

Այս տարվա հունվար-հուլիսին շինարարությունն աճել է 10,4%-ով, արդյունաբերությունը՝ 4,3%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 4,6%-ով, ծառայությունների ծավալը՝ մոտ 19%-ով:

Առևտրաշրջանառության ծավալն ընթացիկ տարվա 7 ամսում աճել են 8,9%-ով, Արտահանումը՝ 17,3 %-ով, իսկ ներմուծումը՝ 32,1%-ով: