20 օգոստոսի 2018 - 15:32 AMT
Պետբյուջեից օգոստոսի 17-ի հանրահավաքի կազմակերպմանը որևէ գումար չի հատկացվել

Նոր կառավարության գործունեության առաջին 100 օրն ամփոփող հանրահավաքի կազմակերպման և իրականացման համար պետական բյուջեից գումար չի հատկացվել: PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած բազմամարդ հանրահավաքը՝ նվիրված նոր կառավարության գործունեության 100 օրվան: Փաշինյանն ամփոփել է կատարված աշխատանքը, ներկայացրել առաջիկա անելիքները, անդրադարձել հանրային հնչեղություն ունեցող ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերին:

Ընթեցեք նաև՝ «Սահմանադրական փոփոխություններ, անցումային արդարադատություն. Փաշինյանի ելույթի հիմնական դրույթները»: