ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով` օգոստոսի 21-ից 26-ը ՌԴ Մոսկվայի մարզում կայանալիք «Արմիա 2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի բացմանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը, հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Այցի շրջանակում Դավիթ Տոնոյանը կունենա մի շարք աշխատանքային հանդիպումներ:
«Արմիա 2018» միջոցառման շրջանակում նախատեսված է նաև ՀՀ ռազմարդյունաբերության արտադրանքի նմուշների ցուցադրումը: