20 օգոստոսի 2018 - 18:40 AMT
Կանոնավոր ուղևորափոխադրում՝ Երևանից Ալավերդի և Նոյեմբերյան

Երևանից դեպի Ալավերդի, Նոյեմբերյան և այլ ուղղություններով կանոնավոր ուղևորափոխադրումներ կիրականացվեն, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայություն:

Տրանսպորտային կապ կհաստատվի Դիլիջան և Վանաձոր համայնքների միջև։

Բացի դրանցից, Երևան-Մերձավան թիվ 205 երթուղին համալրվել է ևս մեկ տրանսպորտային միջոցով, իսկ Երևան-Էջմիածին երթուղու երեք մեքենաներ փոխարինվել են նոր տրանսպորտային միջոցներով։