21 օգոստոսի 2018 - 17:27 AMT
ՀՀ և ՌԴ ՊՆ-ների իրավական գործակցության քննարկում՝ Մոսկվայում

Օգոստոսի 21-ից 23-ը Մոսկվայում տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև կնքված երկկողմ գործակցության իրավական ապահովման ոլորտի հարցերի քննարկում, հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նշվում է, որ քննարկմանը մասնացելու է նաև ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը:

Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Արմիա 2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակում հանդիպել է «Ռոսաբարոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ: