21 օգոստոսի 2018 - 17:57 AMT
2000 կորեացի մասնագետ կտեղափոխվի ՀՀ՝ աշխարհի ամենամեծ մայնինգ ֆերմայի նախագծին միանալու

ԱՄՆ-ում գործունեություն ծավալող հարավ-կորեացի խոշոր գործարար Դենիել Քոն ինովացիոն տեխնոլոգիաներով զբաղվող ավելի քան 2000 մասնագետի և ձեռներեցի հետ առաջիկայում կտեղափոխվի ՀՀ՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի և շվեդական «Օմնիա Թեք» ընկերության համատեղ՝ աշխարհի ամենամեծ մայնինգ ֆերմա ստեղծելու նախաձեռնությանը միանալու, հայտնում է «Կենտրոն» հեռուստաընկերությունը:

Գործարար Գագիկ Ծառուկյանը Քոյի հետ հանդիպմանը վստահեցրել է, որ պատասխանատու է արտասահամանցի գործընկերների յուրաքանչյուր ներդրման համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Մուլտի Գրուպ» կոնցեռնը և շվեդական «Օմնիա Թեք» ընկերությունը Հայաստանում աշխարհի ամենամեծ մայնինգ ֆերմա ստեղծելու նախագիծ են իրականացնելու: Առաջիկա 2 տարում նախատեսվում է ավելի քան $2 մլրդ-ի ներդրում իրականացնել: