22 օգոստոսի 2018 - 12:57 AMT
Բելգիայի թագավորական ընտանիքը Հայաստանում է

Բելգիայի թագավոր Ֆիլիպը և նրա ընտանիքը մասնավոր այցով Հայաստանում են:

Հանրային ռադիոյի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:

Նա այլ մանրամասներ չի հայտնել։

Ֆիլիպը Բելգիայի 7-րդ թագավորն է, նա գահ է բարձրացել 2013 թվականի հուլիսի 21-ին։