22 օգոստոսի 2018 - 18:07 AMT
Ավագ Հարությունյան. ՀՀ-ում վերջ է դրվել կոնյակի կեղծմանը

«Գինու ազգային կենտրոնի» նախագահ Ավագ Հարությունյանը հայտարարել է, որ վերջին շրջանում Հայաստանում քանդվել է կոնյակի սպիրտի ներմուծման և կոնյակի կեղծման շղթան, հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Սա նշանակում է, որ 100 տարվա մեջ առաջին անգամ Հայաստանը կարող է ազատվել կեղծ կոնյակից։ Դեռևս փոքր խմբաքանակներով սպիրտը դեռ շարունակում են ներմուծել։ Բայց դրան կոմերցիոն ծավալների չեն և գործարաններին չեն մատակարարվում։ Այդ սխեման փակված է»,- , նշել է Հարությունյանը:

Նրա խոսքով` քանի որ ռուսական շուկայում բավականին տարածում ունի հայկական կոնյակը, կեղծման գայթակղություն մեծ է եղել միշտ, «ինչը չի կարելի ասել հայկական գինու մասին»։