22 օգոստոսի 2018 - 18:13 AMT
Ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում oգոստոսի 22-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, 23-24-ը Լոռիում և Տավուշում սպասվում է թույլ անձրև, առանձին հատվածներում նաև մառախուղ, հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Օգոստոսի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, հյուսիսային շրջաններում ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 25-26-ը կբարձրանա 3-4 աստիճանով` հասնելով առավելագույնը 35 աստիճանի: Երևան քաղաքում oգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: