24 օգոստոսի 2018 - 11:12 AMT
Երևանի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը, հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Նշվում է, որ Պողոսյանը ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել։

Գնդապետ Արտակ Պողոսյանը այս պաշտոնում նշանակվել էր հունիսին՝ Օսիպյանի հրամանով: