Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել Է, որ Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը 5 տարում չի եզրափակվի, գրում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը։
Մերկելը նշել է, որ Գերմանիան ակտիվորեն պաշտպանում Է Եվրաիմությանը Վրաստանի անդամակցությունը։
«Գերմանիան աջակցելու է ԵՄ-ին՝ Վրաստանի ինտեգրացման գործընթացին։ Դա ակտիվ գործընթաց Է, բայց միևնույն ժամանակ չեմ ցանկանում խոստումներ տալ այն մասին, որ ինտեգրացումը շուտով կավարտվի: Այդ գործընթացը չի ավարտվի հինգ տարում»,- մասնավորապես ասել Է Մերկելը։
Օգոստոսի 24-25-ը նախատեսված է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին պաշտոնական այցը Հայաստան։