24 օգոստոսի 2018 - 13:29 AMT
Անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև օգոստոսի 25-26-ը

Երևանի անձնագրային ծառայությունները օգոստոսի 25-ին և 26-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին, աշխատելու են հերթափոխով 10։00-15։00-ն, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ՀՀ ոստիկանության պետի համապատասխան հանձնարարությունը պայմանավորված է սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրություններում գրանցման համար պահանջվող՝ տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում օրենքով սահմանված ժամկետով հաշվառված լինելու տեղեկանք տրամադրելու գործընթացը պատշաճ կերպով ապահովելու անհրաժեշտությամբ։

Սեպտեմբերի 23-ին կկայանան Երևանի ավագանու ընտրությունները։