24 օգոստոսի 2018 - 14:23 AMT
Անգելա Մերկելը Երևանում է

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական այցով ժամանել է Երևան։

Զվարթնոց օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Օգոսոտոսի 24-ին նախատեսված են երկու երկրի ղեկավարների բանակցությունները:

Սա Փաշինյան-Մերկել արդեն երկրորդ հանդիպումն է: Առաջինը ոչ-ֆորմալ էր, և կայացել է հուլիսի 12-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում:

Մերկելի այցը տարածաշրջանային է։ Նա Երևան է ժամանել Թբիլիսիից, օգոսոտոսի 26-ին օրը կմեկնի Բաքվում։