24 օգոստոսի 2018 - 15:56 AMT
Հուլիսին 2017-ի համեմատ գրանցված աշխատողների թիվն աճել է 28,000-ով

2018 թվականի հուլիսին 2017-ի նույն ամսվա համեմատ Հայաստանում գրանցված աշխատողների թիվն աճել է 28,000-ով, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ փոքր բիզնեսի հարկային բեռի թեթևացման մասին հայտարարությանը, Մաշադյանն ասել է, որ կրճատելու են Հարկային օրենսգրքում առկա հարկման 5 ռեժիմը՝ հասցնելով 3-ի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ պատգամավոր, «Հանրապետական» խմբակցության նախկին անդամ Սամվել Ալեքսանյանի ընտանիքի հետ առնչվող ընկերություններում գրանցված աշխատողների թիվը Թավշյա հեղափոխությունից հետո աճել է 1701 հոգով: