24 օգոստոսի 2018 - 17:02 AMT
ԱՄՆ-ից փոստով զենք են ուղարկել ՀՀ

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռք են բերվել օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ ՀՀ քաղաքացիներ Ա.Հ.-ի և Ա.Հ.-ի անուններով ԱՄՆ-ից՝ «Ամերիքան գլոբալ գրուպ» ՍՊԸ-ի միջոցով Հայաստան տեղափոխված փոստային առաքանիներում առկա է զինամթերք, հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ «Կարգո» բեռնային համալիրում ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների մասնակցությամբ իրականացված հսկողության արդյունքում, նշված փոստային առաքանիներում հայտնաբերվել է զենք-զինամթերք:

Համապատասխան միջոցառումներ իրականացնելու նպատակով տեղեկացվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը: