24 օգոստոսի 2018 - 18:20 AMT
ՀՀ նախագահն իր նստավայրում ընդունել է Մերկելին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր նստավայրում ընդունե է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իր ֆեյսբուքյան էջում հայտնում է նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը։

Ավելի վաղ, Գերմանիայի կանցլերը պաշտոնական այցով ժամանել է Երևան։

Զվարթնոց օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Օգոսոտոսի 24-ին նախատեսված են երկու երկրի ղեկավարների բանակցությունները:

Նա այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում սպանված 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին։