Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ ասուլիսը մեկնարկել է։
Փաշինյանը պատմական է որակել Մերկելի այցը Հայաստան։
18։47 Մերկելն ասել է, որ հետևել են Թավշյա հեղափոխության օրերին ՀՀ-ում զարգացումներին։ Նա նշել է, որ ՀՀ-ն և Գերմանիան կարող են ընդլայնել իրենց գործակցությունը տնտեսական, կրթական ոլորտներում։
18։50«Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել Լեռանային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման համար, և պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին այս հարցում», - ասել է Մերկելը։
Նա հավելել է, որ Գերմանիան պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարի գործում։
18։52 Մերկելն ասել է, որ ԵՄ-ն իրենից կախված ամեն ինչ կանի վիզաների ազատականացման ուղղությամբ։
18։54 Փաշինյանն ասել է, որ ՀՀ-ն արտաքին քաղաքականությունը չի վարում գործընկերների հետ գործակցությունը հակակշռելով։
«Մեր քննարկման արդյունքում ընդգծվել է, որ ՀՀ արտաքին քաղաքականության այս մոտեցումն ընկալելի է Գերմանիայի կողմից», - ասել է Փաշինյանը։
18։56 «ՀՀ-ն լավ օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է գործակցել ԵՄ-ի հետ՝ գործակցելով ՌԴ-ի հետ», - ասել է Մերկելը։
Ավելի վաղ, Գերմանիայի կանցլերը պաշտոնական այցով ժամանել է Երևան։ Զվարթնոց օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Օգոսոտոսի 24-ին նախատեսված են երկու երկրի ղեկավարների բանակցությունները:
Մերկելն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում սպանված 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին։