27 օգոստոսի 2018 - 10:58 AMT
Դեն Բիլզերյանը Երևանում է

Հայտնի ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը, որը հայտնի է նաև որպես «պոկերի արքա», ժամանել է Երևան:

Օգոստոսի 26-ին Բիլզերյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ այցելելու է Հայաստան, որից հետո կմեկնի Թաիլանդ:

Դեն Բիլզերյանը վենչուրային կապիտալիստ է, հայտնի պոկեր խաղացող և դերասան: 2015-ի հունիսին Բիլզերյանը հայտարարեց իր թեկնածությունը 2016-ի նախագահական ընտրություններում առաջադրելու մասին: Բիլզերյանն ավելի քան 22 մլն հետևորդ ունի սոցցանցերում: