27 օգոստոսի 2018 - 13:02 AMT
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին

Հանարապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին՝ Մոլդովայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Մոլդովայի միջև փոխշահավետ համագործակցությանը, հումանիտար կապերի խորացմանն ուղղված հետագա քայլերը թույլ կտան երկու երկրների հարաբերություններն առավել բարձր մակարդակի հասցնել: Նա իր բարեմաղթանքներն է հղել նախագահ Դոդոնին և Մոլդովայի բարեկամ ժողովրդին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: