27 օգոստոսի 2018 - 13:43 AMT
Բիլզերյանը հաշվառման է կանգնել ՀՀ ԶՈւ-ում

Հայտնի ամերիկահայ միլիոնատեր, Դեն Բիլզերյանը հաշվառման է կանգնել ՀՀ ԶՈւ-ում: Այդ տեղեկությունը հաստատել են Զինկոմիսարիատում, հայտնում է Sputnik Արմենիան:

«Այո, Բիլզերյանը հաշվառման է կանգնել ՀՀ ԶՈւ շարքերում, նա ներկայացրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը»,-ասել է Զինկոմիսարիատի ներկայացուցիչը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Դեն Բիլզերյանը հայկական անձնագիր է ստացել։ Անձնագիր է ստացել նաև Դենի եղբայր Ադամ Բիլզերյանը։

ՀՀ քաղաքացիություն ստացող արական սեռի յուրաքանչյուր անձ ըստ օրենքի պետք է հաշվառման կանգնի երկրի զինված ուժերում:

Բիլզերյանը ժամանել է Հայաստան օգոստոսի լույս 27-ի գիշերը։ Նա ՀՀ-ում կանցկացնի մի քանի օր, այնուհետև կմեկնի Թաիլանդ։

Դեն Բիլզերյանը վենչուրային կապիտալիստ է, հայտնի պոկեր խաղացող և դերասան:Նրան հաճախ անվանում են «պոկերի արքա» 2015-ի հունիսին Բիլզերյանը հայտարարեց իր թեկնածությունը 2016-ի նախագահական ընտրություններում առաջադրելու մասին: Բիլզերյանն ավելի քան 22 մլն հետևորդ ունի սոցցանցերում: