Սեպտեմբերի 5-ից «Տարոմ» ավիաընկերությունը Բուխարեստ–Երևան ուղղությամբ կանոնավոր չվերթներ կիրականացնի: «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն և ռումինական «Տարոմ» ավիաընկերությունը համապատասխան պայմանագիր են կնքել:
Չվերթները կկատարվեն շաբաթական երկու անգամ, հայտնում է «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայությունը
«Էական է, որ Բուխարեստի աշխարհագրական դիրքը շատ հարմար է եվրոպական հիմնական ուղղություններով տարանցիկ չվերթների համար»,- գրված է ընկերության հաղորդագրության մեջ: