27 օգոստոսի 2018 - 17:10 AMT
ԶԼՄ. Նեյմարը կտեղափոխվի «Ռեալ»

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» և Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Նեյմարը համաձայնվել է տեղափոխվել «Ռեալ»:

Ակումբի ղեկավարությունն արդեն համաձայնեցրել է պայմանագրի կետերը 26-ամյա բրազիլացու հետ: Ակնկալվում է, որ տրանսֆերը տեղի կունենա 2019-ի ամռանը, գրում է Sportbox.ru-ն Football Espana-ի վրա հղումով:

«Ռեալը» ռեկորդային 300 մլն դոլար կվճարի ֆուտբոլիստի համար, որը փոխարինելու է ակումբից հեռացած Կրիշտիանու Ռոնալդուին:

Ավելի վաղ Նեյմարը մի քանի տարի խաղացել է «Բարսելոնայի» կազմում և դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, Իսպանիայի գավաթի եռակի գավաթակիր, նվաճել է Իսպանիայի սուպերգավաթը, հաղթող է ճանաչվել Չեմպիոնների լիգայում և աշխարհի ակումբային առաջնությունում: Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017-ի ամռանը և 30 հանդիպում անցկացրել ակումբի կազմում բոլոր մրցաշարերում՝ դարձել է 28 գոլի հեղինակ և 16 արդյունավետ փոխանցում է կատարել: