14 մայիսի 2008 - 15:46 AMT
Եղիսաբեթ II. Թուրքիան, որը կամրջի դեր է կատարում Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ, միշտ կարեւոր է եղել մեզ համար
Թուրքիան առանցքային դեր է կատարում աշխարհի որոշ անհանգիստ տարածաշրջաններում խաղաղության, քաղաքական եւ տնտեսական կայունության ապահովման գործում: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, որը գտնվում է Թուրքիայում պետական այցով` այդ երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերով:

«Թուրքիան միշտ է կարեւորվել մեզ համար: Այն կամրջի դեր է կատարում Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ ԵՄ-ի եւ ողջ աշխարհի համար ճգնաժամային այս ժամանակներում: Նախկինում նույնիսկ երազել չէր կարելի այն բարեփոխումների մասին, որոնք այժմ իրականացվում են Թուրքիայում ժողովրդավարության զարգացման համար: Հանրապետությունը կարողացավ ոգեւորել իր ժողովրդին Եվրամիության մաս կազմելու հնարավորությամբ եւ այն փոփոխություններով, որոնք կբարելավեն քաղաքացիների կյանքը»,-ընդգծել է Եղիսաբեթ II-ը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: