29 օգոստոսի 2018 - 11:35 AMT
Ռուսաստանաբնակ հայտնի մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը հավակնում է «ՏԷՖԻ» մրցանակին

Ռուսաստանաբնակ հայտնի մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը հավակնում է ՌԴ Հեռուստատեսային արվեստների ոլորտում բարձրագույն նվաճումների համար շնորհվող «ՏԷՖԻ» մրցանակին:

Նա ներկայացված է «Սպորտային հաղորդման հաղորդավար/մարզական մեկնաբան» անվանակարգում: Առուստամյանից բացի նույն անվանակարգում նրա մրցակիցներն են Դմիտրի Շնյակինը, Ռոման Գուտցայտը, Վլադիմիր Ստոգնիենկոն, Դմիտրի Գուբերնիևն ու Տատյանա Տարասովան, հայտնում է Rusarminfo-ն:

Նոբել Առուստամյանն ու Դմիտրի Շնյակինը մեկնաբվանել են Չեմպիոնների լիգայի «Ռոմա»-«Բարսելոնա» հանդիպումը «Մատչ ՏՎ»-ում:

Հաղթողները հայտնի կդառնան 2018-ի հոկտեմբերի 3-ին՝ այդ օրը տեղի կունենա մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: