30 օգոստոսի 2018 - 14:53 AMT
Մահացել է Իոսիֆ Կոբզոնը

ԽՍՀՄ և ռուսական էստրադայի հայտնի երգիչ Իոսիֆ Կոբզոնը մահացել է 80 տարեկան հասակում:

Կոբզոնի հարազատները օգոստոսի 30-ին հաստատել են արտիստի մահը, գրում է «Գովորիտ Մոսկվան»:

Կոբզոնի մոտ առողջական խնդիրներ առաջ եկան ավելի քան 10 տարի առաջ: 2005-ին նրա մոտ քաղցկեղ հայտնաբերվեց, որից հետո նա մի քանի անգամ վիրահատվել է և մի քանի անգամ քիմիաթերապիայի ենթարկվել: Տեղեկություններ կային, որ երգչի վիճակը ծանր է:

Կոբզոնը բազմիցս համերգներ է տվել Երևանում, Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր է։