31 օգոստոսի 2018 - 11:39 AMT
Թրամփն ասում է՝ հիասթափվել է Էրդողանից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափվել է իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանից:

«Ես շատ հիասթափված եմ Էրդողանից: Բայց տեսնենք, թե ինչպես ամեն ինչ կդասավորվի»,-հայտարարել է Թրամփը Bloomberg-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի հետ կապված իրավիճակին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Բրանսոնը ձերբակալվել էր Թուրքիայում 2017-ին՝ Թուրքիայում արգելված ՔԱԿ և գյուլենականների հետ կապեր ունենալու մեղադրանքով: ԱՄՆ-ն բազմիցս է պահանջել Անկարայից ազատ արձակել հոգևորականին՝ զգուշացնելով հնարավոր պատժամիջոցների մասին: 2018-ի օգոստոսի սկզբին Վաշինգտոնն արգելեց մուտքն ԱՄՆ Թուրքիայի արդարադատության նախարարին և ՆԳՆ ղեկավարին, ինչպես նաև կրկնակի անգամ բարձրացրեց Թուրքիայից ներկրվող ալյումինի և պողպատի մաքսատուրքերը:

Էրդողնն իր հերթին հայտարարել է ԱՄՆ արտադրության էլեկտրոնիկան բոյկոտելու մասին, ինչպես նաև բարձրացրել է ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը: