31 օգոստոսի 2018 - 12:38 AMT
Հայաստան կայցելի Ճապոնիայի ԱԳ նախարարը

Սեպտեմբերի 2-4-ը ՀՀ ԱԳ նախարարի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն։

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարին կընդունեն Հանրապետության նախագահը և վարչապետը։

Սեպտեբերի 3-ին նախատեսված են Զոհրաբ Մնացականյանի և Տարո Կոնոյի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ճապոնիայի ԱԳ նախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ կդնի՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: