31 օգոստոսի 2018 - 13:21 AMT
Պուտինը շնորհավորել է Քոչարյանի ծննդյան օրը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ։

Այս մասին է հայտնում Կրեմլի պաշտոնական վեբկայքը։

Օգոստոսի 31-ին լրանում է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան 64-ամյակը։

Քոչարյանը անցնում է Մարտի 1-ի գործով ու մեղադրվում սահմանադրական կարգը բռնի տապալելու մեջ։ 2-րդ նախագահը գործը քաղաքական է որակում։

Քոչարյանն ավելի վաղ հայտարարել է ակտիվ քաղաքականություն վերադառնալու ու խորհրդարանական ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին։