31 օգոստոսի 2018 - 15:11 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ. Գնեք սմարթֆոն և մասնակցեք KIA Rio X-Line-ի և Honor 9 Lite-ի խաղարկությանը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2018թ. օգոստոսի 17-ից սեպտեմբերի 30-ը 30,900 դրամ և ավելի արժողությամբ սմարթֆոն գնելիս գնորդը հնարավորություն է ստանում մասնակցելու KIA Rio X-Line մակնիշի 3 ավտոմեքենայի և 15 Honor 9 Lite սմարթֆոնների խաղարկությանը:

Խաղարկությանը մասնակցելու համար սմարթֆոնը պետք է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից` կանխիկ կամ ապառիկ եղանակով: Գործարքը կատարելուց հետո պետք է պահպանել գնված սմարթֆոնը և ՀԴՄ կտրոնը:

Խաղարկության հաղթողը կորոշվի «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից մշակված ծրագրային ապահովման միջոցով՝ պատահականության սկզբունքով, 2018թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ին: Խաղարկության ընթացքին և արդյունքի հրապարակմանը հնարավոր է հետևել առցանց 2018թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) ֆեյսբուքյան պաշտոնական էջում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Շահող մասնակիցը պետք է 2018թ.-ի հոկտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 30-ը (ներառյալ) ներկայանա «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակ՝ ք. Երևան, Արգիշտի 4/1 հասցեով` շահումը ստանալու համար: Շահող մասնակիցը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ), ինչպես նաև այն սմարթֆոնը, որի IMEI կոդը ընտրվել է խաղարկության արդյունքում, և համապատասխան ՀԴՄ կտրոնը: